Երևանի հանդեպ ոտնձգությունը ժամերի հարց է, թշնամին բոլոր կողմերից կարող է մոտենալ․ Սոս Հակոբյան
Թշնամին բոլոր տեղերից կարող է մոտենալ, տարածաշրջանում մեր դիրքն այնպիսին է, որ Երևանի հանդեպ ոտնձգությունը ժամերի հարց է, եթե մենք անվտանգային համակարգն իսպառ ձեռքներիցս բաց թողնենք։ Այս մասին այսօր «Հայկական օրակագ․ մարտահրավերներ ու նոր իրականություն» քննարկման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«Մեր հասարակությունը, քաղաքական գործիչները պետք է այս իշխանությանը ստիպեն, որ կոնկրետ ռազմական աջակցության խնդրով դիմում ներկայացնեն համապատասխան մարմիններին։ Հստակություն է պետք մտցնել, մինչ դիմում ներկայացնելը պետք է հայտարարեն, որ ռազմական դրություն է, ոչ թե միջդիրքային կռիվներ և հետո եթե արձագանք չլինի, նոր բոլորս կբողոքենք, որ անադեկվադ արձագանք ենք ստանում»,- ասաց Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում