Հանդիպել են Վահագն Խաչատուրյանը և Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հանդիպել են Վահագն Խաչատուրյանը և Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով նախարարին, շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթել:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վահե Հովհաննիսյանը նախագահին է ներկայացրել տարվա մեկնարկին հայաստանյան ֆինանսատնտեսական ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները: Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև նախարարության ներսում նախաձեռնվող քայլերին, որոնք ուղղված են լինելու գերատեսչության աշխատանքի արդյունավետությանն ու աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել ընթացիկ տարում հայաստանյան ֆինանսական շուկայում տիրող ընդհանուր իրավիճակին, առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:

Հանդիպմանը նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հնարավորությունների սահմաններում պատրաստակամորեն կաջակցի Ֆինանսների նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին»,- նշված է հաղորդագրությունում: