Բժիշկը խոսել է կեֆիրի արտասովոր հատկությունների մասին

Բժիշկը խոսել է կեֆիրի արտասովոր հատկությունների մասին

Բժիշկ Դմիտրի Կուլիկովն ասել է, որ ֆերմենտացված կաթնամթերքը նվազեցնում է ալերգիայի զարգացման ռիսկը։

Նրա խոսքով՝ ալերգիկ ռեակցիաների դեմ պայքարում օգնում են կեֆիրը, մածունը, բիֆիդոկը։

«Կլինիկական հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ այս ֆերմենտացված կաթնային ըմպելիքները պարունակում են պրոբիոտիկներ, որոնք կարգավորում են իմունոգոլոբուլին E-ն (IgE): Օրգանիզմի այս հատուկ սպիտակուցը իմունիտետ է ապահովում ու մասնակցում ալերգիկ ռեակցիաներին»,- պարզաբանել է Կուլիկովը։

Հատկապես օգտակար են հացահատիկներով կամ հատապտուղներով կաթնամթերքը, նաև որոշ մրգեր ու բանջարեղեններ, գրել է «Газета.ру»-ն։