«Орёл & решка» կամ հետաքրքիր փաստեր Նաստյա Իվլեևայի և նրա Հայաստանյան հանգստի մասին (լուսանկարներ)

«Орёл & решка» կամ հետաքրքիր փաստեր Նաստյա Իվլեևայի և նրա Հայաստանյան հանգստի մասին (լուսանկարներ)

Ռուս բլոգեր Նաստյա Իվլեևան Հայաստանում է։ Հայտնի աստղը եկել է հանգստի, որի մասին ակտիվ լուսաբանում է իր սոցիալական էջերում:

Այսօր Նաստյա Իվլեևան հաջողակ հեռուստահաղորդավարուհի է, հայտնի բլոգեր՝ բազմամիլիոնանոց լսարանով: Բայց մինչև վերջերս աստղը սովորական աղջիկ էր Լենինգրադի մարզից։

Եկեք միասին բացահայտենք, թե որն է նրա ժողովրդականության գաղտնիքը։ Այսպիսով, ձեզ համար առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր փաստ Նաստյաի մասին.

1. Հանդիպել է «Челси» խմբի մենակատարի հետ։ Զույգը միասին ապրել է 6 տարի, սակայն 2017-ին նրանք բաժանվել են։ Հենց երգիչն էլ օգնել է երիտասարդ գեղեցկուհուն տեղափոխվել Մոսկվա և սկսել գումար վաստակել։

2. Նաստյան սովորել է Օստանկինոյի հեռուստատեսության բարձրագույն դպրոցում։ Մոսկվա տեղափոխվելուց հետո նա աշխատել է որպես մենեջեր հեղինակավոր ավտոսրահում, ինչպես նաև` ուսանել է։ Իվլեևան իր դեբյուտը կատարեց «Можно все!» ծրագրում:

3. Նաստյան սոցցանցեր վարելու փորձեր է արել դեռևս 2013 թվականին, սպորտային թեմաներով։ Արսենին՝ «Челси» խմբի մենակատարը, խորհուրդ է տվել Իվլեևային բացել իր սեփական վիդեոբլոգը։ Երաժիշտն օգնել է նրան նաև նկարահանել առաջին հումորային տեսահոլովակները։ Զվարճալի տեսանյութերը արագ տարածվեցին, լսարանն ընդլայնվեց և Նաստյան նույնիսկ սկսեց հանդիպումներ կազմակերպել երկրպագուների հետ: Բլոգերը նաև սկսեց զվարճալի տեսանյութեր հրապարակել YouTube-ում, որտեղ արագորեն երկու միլիոն բաժանորդ հավաքեց:

4. «Ю» հեռուստաալիքում աշխատելուց հետո Նաստյան նկարահանվել է հայտնի ճամփորդական շոուում, որտեղ նա աշխատել է մինչև 2018 թվականի վերջը։ Մինչ այս, Իվլեևան գործարկել է YouTube-ի իր սեփական ծրագիրը՝ «Agentshow»-ն և դրանում հանդես է եկել որպես պրոդյուսեր և հաղորդավար։ Ժամանցային շոուի ընթացքում հեռուստահաղորդավարը անսովոր հարցազրույց է վերցնում աստղերից. յուրաքանչյուր դրվագ հավաքում է ավելի քան երկու միլիոն դիտում։

5. 2019 թվականի աշնանը ռեփեր Էլջեյը և Նաստյա Իվլեևան ամուսնացան։ Համեստ արարողությունից լուսանկարներ այդպես էլ չհայտնվեցին, փոխարենը հաղորդավարուհին իր բլոգում հրապարակում էր Միջերկրական ծովի իրենց հանգստից կադրեր։ Ըստ լուրերի, տոնակատարությունն անցկացվել է գաղտնի, և նույնիսկ ընկերներն ու ծնողներն այդ մասին չեն իմացել։

6. Պարզվում է, որ համարձակ սեքսուալ գեղեցկուհին միշտ չէ, որ եղել է այդպիսին։ Իվլեևան խոստովանում է, որ, երբ նա առաջին անգամ հայտնվեց «Орел и решка» հայտնի նախագիծում որպես հաղորդավար, նա իրեն տանել չէր կարողանում կադրում և համարում էր, որ ունի տգեղ կազմվածք: