Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի Խիմկիում

«Խիմկին» պայմանագիր է կնքել 27-ամյա հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, փոխանցում է Armsport-ը։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է երկու տարով։
Ավետիսյանն առաջին անգամ է հանդես գալու Ռուսաստանում: Նախկինում նա խաղացել է Հայաստանի «Բանանցում», «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում» և «Նոայում», ինչպես նաև ղազախական «Տոբոլում», Կարագանդայի «Շախտյորում», «Ակժայիկում» և «Մակտարալում»:
Ավետիսյանը 2019-ից 2022 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 7 հանդիպում։