5 մթերք, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել անքնությունը և բարելավել քնի որակը

Անքնությունն առողջական լուրջ խնդիր է, որի բուժմամբ պետք է զբաղվի միայն համապատասխան մասնագետը, սակայն բուժման հետ մեկտեղ կարելի է սննդակարգում ներառել նաև այնպիսի բաղադրիչներ, որոնք կօգնեն բարելավել քնի որակն ու ավելի արդյունավետ դարձնել բուժումը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ մթերք, որոնք կօգնեն հաղթահարել անքնությունը:
Կիվի. քնելուց առաջ կիվի ուտելը կարող է շատ օգտակար լինել: Այն օգնում է օրգանիզմին լրացնել հակաօքսիդանտների պակասը, իսկ առողջական խնդիրների զգալի մասը, այդ թվում նաև քնի խանգարումները, կապված են հենց դրանց դեֆիցիտի հետ:
Կաթ. կաթը պարունակում է տրիպտոֆան՝ նյութ, որն օգնում է հանգստանալ: Հենց սա է պատճառը, որ կաթը բարելավում է քնի որակը: Բացի այդ, այն հարուստ է կալցիումով, որը մասնակցում է մելատոնինի՝ կենսառիթմերը կարգավորող հորմոնի սինթեզին:
Հումուս. հումուսը նույնպես պարունակում է տրիպտոֆան՝ ամինաթթու, որը հանգստացնում է և բարելավում է քնի որակը: Սա պայմանավորված է նրանով, որ այս նյութն ակտիվացնում է սերոտոնինի արտադրությունը, ինչի շնորհիվ ազատում է սթրեսից և լարվածությունից:
Ռեհան. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռեհանն օգնում է ազատվել սթրեսից, ինչպես նաև նվազեցնում է ընկճախտի դրսևորումները, իսկ այս խնդիրը միշտ ուղեկցվում է անքնությամբ:
Եգիպտացորեն. երեկոյան ածխաջրերի ոչ մեծ չափաբաժինն օգնում է հեշտ քնել, սակայն ածխաջրերը հայտնի են նաև արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացնելու իրենց հատկությամբ: Այս դեպքում լավագույն տարբերակը եգիպտացորենն է, որը գործում է որպես կլանիչ և օգնում է ակտիվ կերպով մաքրել օրգանիզմը վնասակար նյութերից: