Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել է պաշտոնից

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ:
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նշենք նաև, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ հայտարարեց․
«Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը»։