ԱՄՆ դեսպանը եկել է Ազգային ժողով, բայց չեն ասում` ինչ նպատակով

ԱՄՆ դեսպանը եկել է Ազգային ժողով, բայց չեն ասում` ինչ նպատակով

Քիչ առաջ մենք ԱԺ տարածքում ֆիքսեցինք Հայաստանում ԱՄՆ դեսպանին սպասարկող մեքենաները: Թե ինչ նպատակով է դեսպանը ժամանել խորհրդարան և ում հետ է հանդիպում, ինչ օրակարգով, փորձեցինք ճշտել ԱԺ լրատվական ծառայությունից: 

Այստեղից, սակայն, որևէ հստակ բան չասացին: Չհերքեցին, իհարկե, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը խորհրդարանում է, սակայն չասացին՝ ինչ նպատակով: Չասացին նաև, թե հաղորդագրություն կտարածե՞ն այս այցի կապակցությամբ, թե՞ ոչ:

«Եթե լուսաբանման ենթակա այց լինի, դրա վերաբերյալ կտարածվի հաղորդագրություն»,- MediaHub-ին ասացին ԱԺ լրատվական ծառայությունից: Համենայնդեպս, որքանով տեղեկացանք, այցը չի լուսաբանելու:

Վահե Մակարյան