Քամու ուժեղացման պատճառով 20 ինքնաթիռ այլընտրանքային օդանավակայաններ է ուղևորվել

Սոչիում քամու ուժեղացման պատճառով 20 ինքնաթիռ այլընտրանքային օդանավակայաններ է ուղևորվել, հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Ինքնաթիռները վայրէջք կկատարեն Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի, Վլադիկավկազի, Գրոզնիի, Էլիստայի օդանավակայաններում։
Նշվում է՝ հետադարձ չվերթները կհետաձգվեն ինքնաթիռների ուշ ժամանման պատճառով։
Վատ եղանակի պատճառով օդանավակայանում գործում է օպերատիվ շտաբ: