ՀՀ դպրոցներին տրամադրվելիք ռուսերեն դասագրքերի փորձաքննությունն ավարտվել է․ նախարար

Ռուսաստանից ուղարկված դասագրքերը Հայաստանում հաջողությամբ հանձնեցին քննությունը և բաժանվեցին դպրոցներին։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ փորձաքննությունն ավարտվել է, ու նպատակն այն էր, որ դպրոցներ մուտք գործող ցանկացած նյութ պետք է անցնի այդ գործընթացը։

«Այն դասագրքերը, որոնք ուղարկված էին ՌԴ-ից, պետք է անցնեին փորձաքննություն, որպեսզի հասկանայինք, թե որքանով են համապատասխանում մեր չափորոշիչներին։ Դասագրքերի բաշխումն իրականացվել է»,- նշեց նա։

Նախարարը հավելեց՝ խոսքը ռուսերենով ուսուցման դասարանների դասագրքերի մասին է:

Մանրամասները՝ տեսանյութում։