Վահանը ձեր ընկերն էր, ձեր ամենահաջողված նախարարը... դե ձեն հանեք, դե քննադատեք, որ գլխին սարքում են

Վահանը ձեր ընկերն էր, ձեր ամենահաջողված նախարարը... դե ձեն հանեք, դե քննադատեք, որ գլխին սարքում են

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կարդում եմ Վահան Քերոբյանի հրաժարականի մասին գրառման մեկնաբանությունները: Տասնյակ իշխանականներ մեծ-մեծ շնորհակալություններ են հայտնում կատարած լավ աշխատանքի համար:

Վահանի նկատմամբ այսօր քրեական հետապնում է հարուցվել: Մտա այդ իշխանականների (պատգամավորներ, գործադիրի ներկայացուցիչներ, Նիկոլի հատուկ դեսպան...) ֆեյսբուքի էջերը, պարզվեց նրանցից որևէ մեկը ծպտուն անգամ չի հանում այդ քրեական հետապնդման մասին:

Կեղծ եք, կեղծ են ձեր շնորհակալությունները, կեղծ են ձեր ցավի ապրումները, կեղծ է ձեր ամբողջ բնույթն ու էությունը:

Վահանը ձեր ընկերն էր, ձեր ամենահաջողված նախարարը... դե ձեն հանեք, դե քննադատեք, որ գլխին սարքում են: Բա, որ չեն սարքում, բա ինչի՞ համար էիք շնորհակալություն հայտնում:

Վախկոտներ...»։