Դերասան Անդրեյ Չերնիշովը հոսպիտալացվել է

Դերասան Անդրեյ Չերնիշովը հոսպիտալացվել է

Ռուս դերասան Անդրեյ Չերնիշովը հոսպիտալացվել է` առողջության կտրուկ վատթարացման պատճառով։ Այս մասին հայտնում է «112» Telegram ալիքը։

Արտիստը համալիր հետազոտություն է անցնում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։

Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում եւ սերիալներում, ինչպիսիք են «Երկու ճակատագիր»-ը, «Խլուրդ»-ը, «Քայլելով տանջանքների միջով»-ը։