Ինչ-որ մեկի կրկեսն է. Սամվել Բաբայանը` պետնախարար նշանակվելու մասին

Մամուլում այսօր եղան տեղեկություններ, թե «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը հավակնում է Արցախում Պետական նախարար դառնալ։
Ըստ մամուլի՝ վերջինս Արցախի Ազգային ժողովում իր խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ունեմ գրանդիոզնի պլան, որը Ադրբեջանը կպայթեցնի ներսից»։
MediaHub-ը տեղեկությունը ճշտեց հենց Բաբայանից։
«Առաջինը՝ ես Երեւանում եմ եւ իմ կուսակցության անդամների հետ հանդիպել չէի կարող, որ այդպիսի արտահարտություն հնչեցնեի։ Ինչ-որ մեկի կրկեսն է, որը մեկնաբանել չեմ ուզում»,-ասաց նա։
Բաբայանը նշեց, որ որեւէ քննարկում, առաջարկ կամ ինքնաառաջադրում չի եղել Պետական նախարարի պաշտոնին նշանակվելու ուղղությամբ։
«Չգիտեմ, թե ովքեր են այդ կեղծ լուրերը տարածում եւ ինչ նպատակ են հետապնդում»,-շեշտեց Բաբայանը։
Լիաննա Թորոսյան