Արտադրանք, որը պաշտպանում է քաղցկեղի տարածված տեսակից

Արտադրանք, որը պաշտպանում է քաղցկեղի տարածված տեսակից

Իմունոլոգ և հեռուստահաղորդավար Անդրեյ Պրոդեուսը խոսել է մի արտադրանք մասին, որի կանոնավոր օգտագործումը կպաշտպանի կրծքագեղձի քաղցկեղից։

Մասնագետը ռուսական «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում խոսել է այն մասին, թե ինչպես կարելի է նվազեցնել քաղցկեղի տարածված տիպի վտանգը։

Պրոդեուսը հայտարարել է, որ կաթնաշոռը կանխում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը։ Նա պարզաբանել է, որ այս մթերքը պարունակում է սելեն՝ մի նյութ, որը կանխում է քաղցկեղի բջիջների առաջացումը։

«Ապացուցված է, որ [մարմնում] սելենի ցածր մակարդակը խթանում է քաղցկեղը: Եթե ​​սելենի քանակը նորմալ է, ուրեմն քաղցկեղ չի լինի»,- եզրափակել է իմունոլոգը։