Ադրբեջանի շրջանները վտանգի տակ են. Վրաստանում արդեն իսկ հեղեղումներ են (տեսանյութ)

Վատ եղանակը հասել է նաև Վրաստան։
Հորդառատ անձրևները հեղեղել են Մառնեուլին և Բոլնիսին, իսկ մի քանի գետեր դուրս են եկել ափերից։
Վնասվել են կապերն ու ճանապարհային ենթակառուցվածքները, ջրի տակ են անցել գյուղատնտեսական նշանակության հողերն ու տների առաջին հարկերը։
Հաշվի առնելով, որ Վրաստանի տարածքում Դեբեդը թափվում է Կուրի վտակ Խրամի գետը, մայիսի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Գիրագ Կեսեմեն կետում դրա մակարդակի բարձրացման վտանգ կա, ինչը կարող է ջրհեղեղներ առաջացնել Ղազախի, Աղստաֆայի և Թովուզի շրջաններում. զգուշացրել է Ադրբեջանի ազգային հիդրոօդերեւութաբանական ծառայությունը։
Կոչ է արվել այս տարածքներում բնակվողներին ցուցաբերել զգուշություն և անվտանգ հեռավորություն պահպանել ափերից։
Տեսանյութը՝ այստեղ