Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսները հակահարձակողական գործողություններ են սկսել Կուրսկի շրջանում. հակագրոհը ճեղքել է Սեյմ գետի հատվածը

Blog Image

Կուրսկի շրջանում Ռուսաստանի զինված ուժերի հակագրոհը ճեղքել է Սեյմ գետի հատվածը. գրում է Bild-ի վերլուծաբանը։

Չորեքշաբթի օրվանից ռուսական զորքերը հակահարձակում են սկսել Կուրսկի շրջանում՝ տանկերի և զրահատեխնիկայի աջակցությամբ։ Ըստ Bild-ի բաց տվյալների վերլուծության փորձագետ Յուլիան Ռոպկեի՝ նրանք ուկրաինական զինված ուժերը հետ են քշել Կորենևո գյուղի մերձակայքից, ինչպես նաև ուկրաինացիներին դուրս են մղել Կրասնուկտյաբրսկոե, Սնագոստ և Կոմարովկա գյուղերից։ Վիշնևկա գյուղի համար մարտեր են ընթանում, որով անցնում է երկաթգիծը։

Այսպիսով, Ռուսաստանի զինված ուժերը ճեղքեցին արևելյան շրջափակումը, որի մեջ օգոստոսի վերջին հայտնվեցին ռուսական ստորաբաժանումները։ Հյուսիսում դրանք կտրվել են Սեյմ գետով, արևմուտքում և հարավում՝ Ուկրաինայի հետ պետական ​​սահմանով։ 

Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ Ռուսները հակահարձակողական գործողություններ են սկսել Կուրսկի շրջանում, ամեն ինչ ընթանում է մեր պլանի համաձայն:

Ուկրաինայի նախագահը հայտարարել է նաեւ Բելառուսի տարածքում զորքերի կուտակման մասին։ 

Տեսանյութը՝ այստեղ

 

Send