Դատավորների միությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետության դատավորները ՀՀ դատավորների միության նախաձեռնությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Դատավորները ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հայտնում են ՀՀ Դատավորների միությունից: