Ուշադրություն. ԱԻՆ-ը հորդորում է երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Ուշադրություն. ԱԻՆ-ը հորդորում է երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

ԱԻՆ-ը հորդորում է երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Ժամը 20։10-ի դրությամբ՝ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը:

Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Կապան-Տաթև-Գորիս ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի են Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները։

Տավուշի մարզում, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին (դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար), Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում ձնաբուք է։