ՌԴ-ն պատրաստվում է հայտարարություն անել Լաչինի հարցով․ Ալեն Սիմոնյան

Հարգելի գործընկերներ, մոռացե՛ք ընդդիմության մասին, իրենք բերել են մի նախագիծ, որտեղ գրված էր, թե մեր զորակցությունն ենք հայտնում ռուս խաղաղապահներին, ի՞նչ էիք սպասում իրենցից: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Ադրբեջանը հաճախ հայտարարում է, որ իրենք այն իրավունքներն են ուզում, որ Արցախի բնակչության իրավունքները կլինեն, ո՞րն է դա՝ պատանդի կարգավիճակ ունենա՞լը և անջատված գա՞զը, որ ձմռանը հնարավորություն չունենան թե՛ տաքանալ, թե՛ բժշկական օգնություն ստանալ»,- հարցադրում հնչեցրեց Սիմոնյանը։
Այնուհետև նա խոսեց ՌԴ խաղաղապահների մանդատի մասին, նշելով, որ անկախ նրանից, թե որքանով է բավարարում իրենց աշխատանքը, այնուամենայնիվ, խաղաղապահ ուժերն անհրաժեշտ են և պետք է երկարաձգվի իրենց մնալը Լեռնային Ղարաբաղում։ 

«Եկե՛ք արձանագրենք, որ այս պահի դրությամբ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ֆրանսիան արդեն իսկ հասցեական հայտարարություն են արել և մեր ունեցած տեղեկություններով՝ ՌԴ-ն ևս պատրաստվում է նմանատիպ հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը վաղուց է սպասում»,-խոսքն ամփոփեց ԱԺ ղեկավարը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։