ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 34 մլն 790 հազար դրամով վաճառել է Շենգավիթում ունեցած իր բնակարանը (գնորդը ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Սարգիս Սարդարյանն է)։ Այս մասին MediaHub.am-ը տեղեկացավ նախարարի՝ մայիսի 30-ին ներկայացրած հայտարարագրի տվյալներից։
Ըստ հայտարարագրի՝ Միրզոյանը նոր մեքենա ձեռք չի բերել։ Նրա բանկային ավանդը կազմել է 70 հազար դոլար։ Տարվա սկզբում բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1 մլն 600 հազար դրամ, իսկ տարվա ավարտին 9 մլն 100 հազար դրամ։ Բանկային հաշվի մնացորդը ԱՄՆ դոլարով տարվա ավարտին կազմել է 70 հազար 188 դոլար:
Նախարարի կանխիկ գումարը տարվա սկզբում կազմել է՝ 5 մլն 800 հազար դրամ, իսկ տարվա ավարտին 8 մլն դրամ:
ԱԺ-ից վերջինս աշխատավարձ է ստացել 10 մլն 564 հազար դրամի չափով, իսկ Արտաքին գործերի նախարարությունից շուրջ 7 մլն 224 հազար դրամ։
2021 թվականի ավարտին Միրզոյանի ունեցած վարկերի և փոխառությունների մնացորդը կազմել է 31 մլն 311 հազար դրամ: Ծախսերի հայտարարագրի բաժնում նշվում է, որ վերջինս 4 մլն 800 հազար դրամ վարկ է մարել:
Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ևս ներկայացրել է հայտարարագիր։ Վերջինս արդեն իր նախկին աշխատավայր ՎՕԼՕ ՍՊԸ-ից, որտեղ աշխատել է որպես ծրագրի մենեջեր՝ ստացել է 11 մլն 744 հազար դրամ։ Որպես աշխատավարձ նշված է, նաև «Քուիք Ստարտ»-ից ստացել է 360 հազար դրամ։ Աբաջյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 2 մլն 366 հազար դրամ:
Բանկային հաշվին առկա է եղել 571 հազար դրամ և 1995 դոլար: Նրա կանխիկ գումարը տարվա սկզբում կազմել է 290 հազար դրամ, որը տարվա ավարտին դարձել է 1.5 մլն դրամ: