Իշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել

Իշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ձերբակալվածների պահման վայրում, մեր գործընկեր պատգամավորների հետ, տեսակցեցինք քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին:

Իշխանությունը Տավուշում սկիզբ առած քաղաքացիների արդարացի դիմադրությունը կասեցնելու, վիժեցնելու համար փորձում է բռնության, շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են բերման ենթարկվում, իսկ Սուրենը` երեկվանից ձերբակալված է:

Ոստիկանական ուժերն ու սադրիչների խմբակները փորձում են մարդկանց բախումների դաշտ հրել, ինչն իրենց համար ճնշումների առիթ կստեղծի և ձերբակալությունների շարք կսկսեն:

Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրենին պարզապես զրկել է ազատությունից»: