Տնտեսագետ, ֆեդերացիայի նախագահ․ ի՞նչ է հայտնի Լևոն Քոչարյանի կենսագրությունից

«Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Լևոն Քոչարյանի կենսագրությունը դեռևս հասանելի չէ Ազգային ժողովի պաշտոնական կայքում։
Միայն նշված է ծննդյան տարեթիվը և խմբակցության պատկանելիությունը։
Լևոն Քոչարյանը ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 16-ին։ Այսօր արդեն իսկ Ազգային ժողովի նիստում շնորհավորանքներ հնչեցին 38-ամյակի առթիվ։
Իսկ արդեն Վիքիպեդիայում Քոչարյանի կենսագրության մասին որոշ ուշագրավ տվյալներ կան, որոնց մասին հանրությունը կարող էր տեղյակ չլիներ։
Նախ նրա մասնագիտության մասին նշված է «տնտեսագետ»։
Կրթություն
2002-2006 թվականներին իրավաբանի բակալավրի կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ 2006 - 2008 թվականներին ծառայել է ՀՀ Ազգային անվտանգության հատուկ մարտական գործողությունների վարչությունում։ 2011-2015 թվականներին տնտեսագիտական կրթություն է ստացել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագիտության տեսության մագիստրոսի աստիճան։
Աշխատանքային գործունեություն
2008 թվականից նա հանիդսանում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ։ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ է։
Քրեական գործ
2023 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանի Հանրապետության հրապարակի հարակից փողոցներից մեկից, ակցիայի ժամանակ, ոստիկանները բերման են ենթարկել Լևոն Քոչարյանին[3]։ Նրան մեղադրանք է առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Լևոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունել՝ բնորոշելով այն որպես կեղծ[4]։ Սեպտեմբերի 25-ին դատարանը նրան 1 ամսով կալանավորելու որոշում է կայացրել[5], իսկ հոկտեմբերի 19-ին կալանքը երկարաձգվել է 2 ամսով[6]։ Նոյեմբերի 6-ին նա ազատ է արձակվել կալանավայրից[7]։
Քաղաքական գործունեություն
2023 թվականի նոյեմբերի 6-ին ԿԸՀ որոշմամբ՝ Լևոն Քոչարյանը ԱԺ «Հայաստան դաշինքից» մանդատ է ստացել, իսկ նոյեմբերի 14-ին պաշտոնապես ստանձնել է 8-րդ գումարման պատգամավորի լիազորությունները։
Ընտանիք
Լևոն Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին է, փոփ երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Սիրուշոյի ամուսինը։ Ունի երկու որդի։
Նշենք, որ Լևոն Քոչարյանը և Սիրուշոն նաև դուստր ունեն, ինչի մասին նշված չէ Վիքիպեդիայում։