Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտայքում բախվել են ռուսական համարանիշներով «Toyota»-ն ու «Kia»-ն. կա տուժած

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Զովունիի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը, ավտովերանորոգման կետի գովազդային վահանակին, իսկ ավտոմեքենայի մի քանի դետալներ ու քարի բեկորներ շպրտվել ու վնասել են ճանապարհին կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Send