Ավրիլ Լավինին բռնացրել են նոր տղայի հետ ժամադրության ժամանակ. ո՞վ է նա

Ավրիլ Լավինին բռնացրել են նոր տղայի հետ ժամադրության ժամանակ. ո՞վ է նա

Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինին երկուշաբթի օրը նկատել են քանթրի երաժիշտ Նեյթ Սմիթի հետ ժամադրությանը: Գրել է Daily Mail-ը։

2023 թվականի փետրվարին հայտնի էր դարձել, որ Ավրիլը խզել է իր նշանադրությունը երաժիշտ Մոդ Սանի հետ, ում հետ նա երկու տարի հարաբերությունների մեջ է եղել։ Քիչ ժամանակ անց երգչուհուն նկատել են մեկ այլ երաժիշտի ընկերակցությամբ, սակայն նրանց սիրավեպը տևել է ընդամենը չորս ամիս։ Աղջիկը միայնակ է եղել հունիսից, սակայն դա այլեւս այդպես չէ։ 

Զույգի ժամադրությունը սկսվել է Catch ռեստորանում ընթրիքով, իսկ դրանից հետո երիտասարդները փոխել են վայրը և որոշել սքեյթբորդ վարել։

Ի դեպ, զույգը դեռ պաշտոնական հայտարարություններ չի արել։ Նեյթ Սմիթը հանրաճանաչություն ձեռք է բերել TikTok-ի վիրուսային տեսահոլովակի շնորհիվ, որը նա պատրաստել էր իր Wildfire երգի մասին, որից հետո նա պայմանագիր էր կնքել Sony Music Nashville-ի հետ: