ՖՈՏՈՇԱՐՔ. ընդդիմադիրների ավտոերթը դեպի Վանաձոր և մարզային հանրահավաքը

ՖՈՏՈՇԱՐՔ. ընդդիմադիրների ավտոերթը դեպի Վանաձոր և մարզային հանրահավաքը

Այսօր՝ մայիսի 7-ին, ընդդիմությունը, համաձայն նախապես հայտարարված ծրագրի, ավտոերթով շարժվեց Լոռու մարզկենտրոն Վանաձոր: Ավտոերթի ընթացքում ակցիայի մասնակիցներին էին միանում շարժման գաղափարակից քաղաքացիները: Ընդդիմադիր շարժման աջակիցների և հայկական երկու պետությունների անվտանգային միջավայրով մտահոգ լոռեցիների մասնակցությամբ Վանաձորի Արցախի պուրակում տեղի ունեցավ հանրահավաք, որի ընթացքում վերահաստատվեցին շարժման հիմնական և առանցքային նպատակները: Ավտոերթն ու հանրահավաքը ֆոտոռեպորտաժով ներկայացրել է Mediahub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը: