Ռուսաստանում 5-ամյա երեխան խեղդվել է ջրում․ նա փրկարար բաճկոն չի կրել (լուսանկար)

Ռուսաստանում 5-ամյա երեխան խեղդվել է ջրում․ նա փրկարար բաճկոն չի կրել  (լուսանկար)

ՌԴ Սմոլենսկի շրջանում հինգ տարեկան տղան առանց մեծահասակների հսկողության ցատկել է բատուտի վրա, դուրս թռել և խեղդվել ջրի տակ. գրում են ռուսական լրատվամիջոցները։

Տղան հոր, ավագ եղբոր և երկվորյակ եղբոր հետ ջրաշխարհում է եղել։ Ընտանիքն այնտեղ է եկել Մոսկվայի մարզից։ Այցելուներից սովորաբար պահանջվում է կրել փրկարարական բաճկոններ․ երեխան այն չի ունեցել: Նաև փրկարարները, ըստ ականատեսների, անմիջապես չեն նկատել, որ տղան ընկել է ջուրը։ Նրան առաջինը օգնության է հասել հայրը։

Մինչ շտապօգնության ժամանելը, նրանք ջրից դուրս են բերել տղային, սակայն փրկել չի ստացվել։ Ժամանած բժիշկները միայն հայտնել են երեխայի մահվան մասին։ 

Լուսանկարն՝ այստեղ