Արցախի հայկականությունն ու հայոց պետականությունը պահելու համար մղվող պայքարը շարունակվում է

Հանուն Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի բարեկեցիկ ապագայի պայքարը շարունակվում է։ Ընդդիմության համակիրների թիվը երկրաչափական պրոգրեսիայով ավելանում է։

Ըստ ընդդիմադիր առաջնորդների՝ այսօր հրապարակ են դուրս եկել շատ մեծ փորձ ունեցող, պետության ու պետականության շահը հասկացող մարդիկ։ Ուստի, նրանց խոսքով, փոքր-ինչ համբերել է պետք, հաղթանակը մոտ է։