Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան

Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Ինչ շարժում է սկսվում» վերտառությամբ հոդված է հրապարակել։

 

Հոդվածը ստորև՝  

 
Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության։ Եթե  մոտիվացված-ոգեշնչված հասարակությունըչհասկանա, թե ինքը ինչ է պահանջում, սպասված լայն համախմբումը չի կայանա, քանի որ շատ-շատերն այս պահին չեն հասկանում առաջ քաշված պահանջները, առավել ևս՝ լուծումները։ Մենք պետք է հասկանալի լինենք նաև հարևանների ու միջազգային միջազգային հանրությանհամար։

Գուցե իմ առաջարկն առաջին հայացքիցտարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այսշարժումը Ադրբեջանի հետհարաբերությունների մասին չէ։ Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանիներքին հարցն է։ Մենք ուզում ենք ներսումկարգավորել մեր տունը, մաքրել այն, դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից։Եվ հենց նմա'ն շարժումը բնականորեն պետքէ խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը։
 
Ինչի պետք է հանգեցնի շարժումը
 
Հենց լինի կոնսենսուս ու լայն գիտակցում՝ ներքին հաշտության և ազգայինարժանապատվության վերագտնման, անմիջապես ձևակերպվելու է նորիշխանության սուր պահանջը։ Նոր միջավայրը պահանջելու է նոր իշխանություն։ Սա շաբաթների խնդիր է, թող ոչ ոքի չթվա, թեսա անժամկետ պրոցես է։ Այս պահի էմոցիաներից մենք պետք է կարողանանք աճեցնել և ձևակերպել քաղաքական հարցեր, տալ քաղաքական հարցերի լուծման ճանապարհային քարտեզ։
 
Ինչի դեմ ենք ոտքի ելել
 
Հայ հասարակության զգալի մասն առայժմէմոցիոնալ մակարդակի վրա է մերժում գյուղտալը, բայց չի հասկանում, թե որն է դրաիրական այլընտրանքը։ Նրան ամեն կողմից ներարկում են, որ այլընտրանք չկա՝ կա՛մ զիջում է, կա՛մ պատերազմ։ Զիջումը չիպատկերացնում` ինչ է, իսկ պատերազմբնականաբար չի ուզում։ Հենց սրա համար էնախ պետք բացատրել, որ թափ առնողշարժումը Հայաստանի՛ մասին է, մե՛ր մասինէ, և որ վերագտնված Հայաստանըբնականաբար շարունակելու էբանակցություններն Ադրբեջանի հետ, և դաանելու է արդեն որպես սեփական շահըգիտակցող պետություն։ Բայց մինչև այդպետք է կետ առ կետ, բոլոր հնարավորտեխնոլոգիաներով բացատրել, որ.
 
1. Առանց ամբողջական սահմանազատման` անթույլատրելի է Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց շփման գոտումտարածքների միակողմանի հանձնումը,
2. Հանձնման այս պրոցեսը բերելու է ՀՀ ԶՈւ պաշտպանական գծի կազմաքանդմանը, ինչը ոչ թե պակասեցնելու, այլ հակառակը` մեծացնելու է պատերազմի վտանգը,
3. Մինչև Հայաստանի Հանրապետության սահմանի ամբողջական սահմանազատումըպարտադիր է զերծ մնալ զորքերի տեղաշարժից և սահմանագծման աշխատանքներից,
4. Անհրաժեշտ է Ադրբեջանի հետ իրականացնել ամբողջական սահմանազատում, և վերջնական համաձայնության ձեռքբերումից հետո միայն իրականացնել սահմանագծում։
 
Շատ կարևոր է արձանագրել, որ այս վիճակըո'չ թե 2020-ի պատերազմի, այլ՝ 2021-ի ընտրությունների հետևանքն է։ Սա մեզ կհուշի ճիշտ քաղաքական լուծումը։ Սա, ամենից բացի, մեզ կհուշի նաև, թեընդդիմադիր իրապես լայն համախմբման ճանապարհին ինչպես խուսափել նախկին կոպտագույն սխալներից։ Այսօր "ընդդիմադիր գետնի վրա" արդեն բոլորովին նոր իրավիճակ է, բնական պրոցեսի արդյունքում նորանուններ ու գործիչներ ենառաջ եկել, մարդկանց մոտ բոլորովին նորորակի դիմադրության տրամադրություն կա, և այս ամենի հետ պարտադիր պետք է հաշվինստել` մի կողմ թողնելով հինունոր բոլոր վեճերը ու նաև հավակնությունները։