52-ամյա Ալեքսանդր Խարդալյանը շարունակում է հետապնդել Մայլի Սայրուսին

Վերջերս ազատ արձակված 52-ամյա Ալեքսանդր Խարդալյանը շարունակում է հետապնդել Մայլի Սայրուսին։ Բայց այս անգամ ստոլկերը ձերբակալվել է:
TMZ (ԹիԷՄԶԻ)-ն հայտնել է, որ Խարդալյանը գիշերը երգչուհու տուն է եկել, որպեսզի նրան փափուկ խաղալիք տա։ Մայլին այդ պահին տանն է եղել իր թիմի հետ, և երբ տեսել է Ալեքսանդրին, անմիջապես ոստիկանություն է կանչել։ Որոշ ժամանակ անց աստղի տուն են ժամանել իրավապահ մարմինները և ձերբակալել 52-ամյա երկրպագուին դատարանի որոշումը չկատարելու համար:
Հիշեցնենք, որ 52-ամյա երկրպագուն 2018 թվականից հետապնդում է Մայլի Սայրուսին։ Ալեքսանդր Խարդալյանը շանտաժի է ենթարկել երգչուհուն, նրան սեքսուալ բնույթի նամակներ ուղարկել ու եկել նրա տուն. Ստոլկերը դատապարտվել է 2022 թվականին և մինչև վերջերս բանտում է եղել։ 2023 թվականի սեպտեմբերին դատարանի որոշմամբ Մայլին պաշտպանություն է ստացել։