Երեք տարեկան աղջիկ է մաhացել ֆրիից թnւնավորվելու հետևանքով․ ՌԴ

Երեք տարեկան աղջիկը լենինգրադյան սրճարանում ֆրիից թունավորվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Դեպքը տեղի է ունեցել մոտ երկու օր առաջ։
Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ հաստատությունը ժամանակավորապես փակվել է, հարուցվել է քրեական գործ՝ ոչ անվտանգ ծառայություններ մատուցելու և անփութության հետևանքով մահ առաջացնելու հատկանիշներով։
«Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները, դատաբժշկական փորձագետներ և ոստիկանության աշխատակիցները ստուգումներներ են իրականացնում, գրել են ԶԼՄ-ները։