Հունգարիայի նախագահը Կիևում հրադադարի առաջարկ է արել․Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանի հետ քննարկել է Ուկրաինայում կարգավորման հնարավոր ուղիները։
«Օրբանը խոսել է Կիևում իր հանդիպումների մասին, որտեղ հրադադարի առաջարկ է արել»,- նշել է ՌԴ նախագահը Օրբանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
ՌԴ նախագահը նշել է ուկրաինական զորքերի ամբողջական դուրսբերումը Դոնբասից և Նովոռոսիայից որպես հակամարտության դադարեցման պայմաններից մեկը։
«Եվրոպային խաղաղություն է պետք, դա նրա համար ամենակարեւորն է»,- հայտարարել է Օրբանը Պուտինի հետ բանակցություններից հետո։
Հունգարիայի նախագահը նշել է, որ Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղիները։
Նա ասել է, որ ցանկանում է Պուտինից պարզել, թե որն է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ամենակարճ ճանապարհը։