Կրակել են երեկոյան 19:00-23:00 ընկած ժամանակահատվածում. իրավիճակը՝ Սոթքում

Կրակել են երեկոյան 19:00-23:00 ընկած ժամանակահատվածում. իրավիճակը՝ Սոթքում

Մամուլում շրջանառվող տեղեկությունն առ այն, որ ամբողջ գիշեր ադրբեջանական զինուժը կրակել է Սոթքի հանքի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

«Գիշերը իրավիճակը հանգիստ է եղել, կրակոցներ հնչել են երեկոյան 19:00-23:00 ընկած ժամանակահատվածում, որի արդյունքում հանքի աշխատանքը ժամանկավորապես դադարեցվել է, իսկ աշխատակիցներին տարհանել են:

Այս պահին ամեն ինչ լավ է, կրակոցներ չկան»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Սոթքի հանքի աշխատակիցներից մեկը: