«Վերին Լարս» անցակետը փակ է. նոր մանրամասներ

«Վերին Լարս» անցակետը փակ է. նոր մանրամասներ

ՀՀ ողջ տարածքում օդի ջերմաստիճանը նվազել է, մի շարք մարզերում, այդ թվում Երեւան-Սևան ճանապարահատվածում երեկ ձյուն էր տեղում, իսկ այսօր կային փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը MediaHub-ին հայտնել էր, որ «Վերին Լարս» անցակետը փակվել է բեռնատարների համար։

«Վերին Լարս» անցակետը փակվել է նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար․ քիչ առաջ MediaHub-ին ասաց Հակոբյանը։

«Եղանակային պայմանների վատթարացման պատճառով` Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում գտնվող Խաչի լեռնանցքում ճանապարհը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։
Այս պահի դրությամբ ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»
,- նշեց կցորդը:

Մարիաննա Արամյան