Մի օր կպարկես հողի տակ․ Ռուբեն Մխիթարյանը ռեքվիեմ է գրել

Մի օր կպարկես հողի տակ․  Ռուբեն Մխիթարյանը ռեքվիեմ է գրել

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ռեքվիեմ է ներկայացրել «Թավշյա հեղափոխության» մասին․
 

«Մի օր կպարկես հողի տակ,

Խորը փոսում՝ սիրով փորված:

Չորս կողմդ միայն չորս տախտակ,

Բերանդ էլ երկու տակ կարված:

Աչքերդ կուզենաս բացել՝

Կոպերդ կլինեն մեխված.

Կուզենաս ողբաձայն լացել՝

Բիբերդ կլինեն նեխված:

Ձեռքերդ կուզենաս շարժել՝

Ջարդված կլինի ամեն մատ:

Խորը շունչ կուզենաս քաշել՝

Չես ունենա թոք ոչ մի հատ:

Կուզենաս գոռալ սարսափից՝

Կոկորդդ լոկ կխռխռա:

Կփորձես զարթնել տագնապից՝

Սիրտ չի լինի, որ թրթռա:

Ոտքերդ ծալել կուզենաս,

Ծնկներդ կընկնեն վրայից:

Կ(ը)երազես, որ արթնանաս,

Քանզի վախենում ես մահից:

Միայն ուղեղդ քո համար,

Մի միտք է պնդելու անվերջ,

Որ դու մեռել ես, այ հիմար:

Սատկած, պարկած ես փոսի մեջ:

Առանց զոմբիների բանակ,

Առանց ոստիկաններ շարված,

Չորս կողմդ միայն չորս տախտակ,

Բերանդ էլ երկու տակ կարված»։