Էկոնոմիկայի նախարարը նոր տեղակալ ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 26 ապրիլի 2022 թ․-ի , 432 – Ա որոշմամբ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից:
Արմեն Արզումանյանի կենսագրությունը՝
2022 թ. ապրիլի 26-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2018-2019 թթ՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
2016 թ.-ից՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում Տնտեսական դիվանագիտություն և Գործարար հաղորդակցություն և բանակցություններ առարկաների դասախոս
2012 թ.-ից՝ Միջազգային հարաբերությունների, քաղաքական, տնտեսական և սոցիալական հարցերի «Ազգերի ինստիտուտ» զարգացման հիմնադրամի հիմնադիր, նախագահ
2007-2018 թթ.՝ ՖինՍտաբ բիզնեսի զարգացման և կառավարման ընկերության հիմնադիր, տնօրեն
2010-2013 թթ.՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային բանկի «ՀՀ բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտի վարչարարութուն» ծրագրի խորհրդատու
2005 թ.՝ Գարանտ-Լիմենս ապահովագրական ընկերության տնօրեն
2001-2003 թթ.՝ ԱՄՆ Գյուղատնտեսական դեպարտամենտի Մարքեթինգի աջակցության ծրագրերի կողմից հովանավորվող Կիրառական հետազոտությունների և ագրոբիզնեսի հիմնադրամի ծրագրերի խորհրդատվական խմբի անդամ։