Ինչպե՞ս են մագնիսական փոթորիկներն ազդում մարդկանց վրա

Ինչպե՞ս են մագնիսական փոթորիկներն ազդում մարդկանց վրա

Մագնիսական փոթորիկները կարող են ազդել մարդկանց ինքնազգացողության վրա կենդանի օրգանիզմներում հեղուկի պատճառով: Այսպես է բացատրել օդերեւութաբան Տատյանա Պոզդնյակովան երեւույթի ազդեցությունը մարդկանց վրա։

«Մենք բոլորս մասամբ կազմված ենք, հավանաբար, մի հեղուկից, որի վրա ազդում է: Հեղուկի շարժման վրա, հավանաբար, ազդում են մագնիսական փոթորիկները»,- ասել է Պոզդնյակովան։ Նա հավելել է, որ առողջությունը կարող է վատթարանալ մագնիսական փոթորիկից առաջ, ընթացքում և հետո:

Օդերեւութաբանի խոսքով՝ մագնիսական փոթորիկները ազդում են ոչ միայն մարդկանց ինքնազգացողության, այլեւ մթնոլորտի վրա, ինչը կարող է տարբեր խնդիրներ առաջացնել տեխնոլոգիայի եւ հաղորդակցության հետ կապված։