Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանի հարավում, երկրորդ օրն է, մոլեգնում են ավազային փոթորիկները․ մանրամասներ (տեսանյութեր)

Blog Image

Ռուսաստանի հարավում, երկրորդ օրն է, մոլեգնում են ավազային փոթորիկները։

Անապատային քամիներից տուժած գոտում են հայտնվել Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերը, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի մարզերը, Դաղստանը։ Վատ եղանակին բախված քաղաքների բնակիչները նշում են, որ արժե փակել պատուհանները, այլապես շնչելու բան չի լինի։ Փոշին պարզապես ամենուր է:

Օդերևութաբանները կանխատեսում են, որ փոթորկոտ քամիները կհանդարտվեն միայն շաբաթվա կեսերին։ Միաժամանակ նրանք չեն բացառում, որ անապատային տարերքը կարող է հասնել կենտրոնական Ռուսաստան՝ իր ճանապարհին ամեն ինչ դեղին դարձնելով։ Մասնագետները խորհուրդ են տալիս պաշտպանել աչքերը փոշու մասնիկներից և փոթորկի ժամանակ մնալ տանը:

Տեսանյութերն այստեղ

Send