Ձկնորսական նավ է խորտակվել․ 6 մարդ մաhացել է, 7-ը՝ անhետ կորել (տեսանյութ, լուսանկարներ)

Ձկնորսական նավ է խորտակվել․ 6 մարդ մաhացել է, 7-ը՝ անhետ կորել (տեսանյութ, լուսանկարներ)

Ֆոլքլենդյան կղզիների մոտ ձկնորսական նավ է խորտակվել, որում եղել են ՌԴ քաղաքացիներ։

6 մարդ զոհվել է, 7-ն անհետ կորել է, ևս 14-ին հաջողվել է փրկել։

«Արգոս Ջորջիա» անունը կրող նավը խորտակվել է երեքշաբթի երեկոյան՝ աղետի մասին ահազանգից հետո, Ֆոլքլենդյան կղզիների մայրաքաղաք Սթենլիից 424 կմ հեռավորության վրա դեպի արևելք: Տեսանյութում երեւում է 14 ձկնորսի փրկության պահը, ովքեր կարողացել են նավը խորտակվելուց առաջ բարձրանալ փրկանավ։

Ընդհանուր առմամբ, նավում եղել է անձնակազմի 27 անդամ, այդ թվում՝ Ռուսաստանի 8 քաղաքացի, 10 իսպանացի (ներառյալ նավապետը), 2 ուրուգվայցի, 2 պերուացի և 5 ինդոնեզացի։ 

Argos Georgia ձկնորսական նավը կառուցվել է 2018 թվականին Յալովա (Թուրքիա) քաղաքի Տերսան նավաշինարանում և նավարկել Սուրբ Հեղինե կղզու դրոշի ներքո, չափերը՝ 54 մետր երկարություն և 13 մետր լայնություն։

Տեսանյութն ու լուսանկարներն այստեղ