Ջահերով երթ Գյումրիում, Կապանում և Ապարանում

Արդեն ավանդույթ դարձած ջահերով երթն այս տարի ևս անցկացվեց Գյումրի, Կապան և Ապարան քաղաքներում։ Արմավիրի մարզի ՀՅԴ ՀԵՄ երիտասարդ անդամները, սկաուտներն ու նրանց միացած արմավիրցիները ջահերով և կանթեղներով անցել են Արմավիրի փողոցներով։
Հիշեցնենք՝ ամեն տարի ապրիլի 23֊ին՝ Ցեղասպանության տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կազմակերպում են ջահերով երթ։