ՌԴ-ում ահաբերկչության հետևանքով 14 մարդ է վիրավորվել․ նոր մանրամասներ

ՌԴ առողջապահության նախարարությունը ճշտել է Տագանրոգի ահաբեկչությունից տուժածների մասով տվյալները։
Տասնչորս մարդ Է տուժել Տագանրոգում, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչություն, յոթին տեղափոխել են բուժհաստատություններ, եւս յոթի հոսպիտալացման կարիք չի եղել, հաղորդվում է Ռուսաստանի առողջապահության նախարարության տելեգրամյան ալիքում:
«Նախնական տվյալներով՝ տուժել է 14 մարդ, որոնցից 7 - ը շտապօգնության բրիգադներով տեղափոխվում են տարածաշրջանի բուժհաստատություններ։ Եվս յոթ տուժածի օգնություն է ցուցաբերվել ամբուլատոր հիմունքներով, նրանց հոսպիտալացման կարիք չի եղել», - ասված է հաղորդագրության մեջ:
Մասնագետները ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն։ Ռուսաստանի առողջապահության նախարարության Աղետների բժշկության դաշնային կենտրոնը համակարգում է բժշկական օգնության տրամադրումը, պարզաբանել են նախարարությունում:
Տագանրոգում, ըստ ամենայնի, պայթյունի պատճառը հրթիռն է եղել։ Ուկրաինական աղբյուրները տարածում են կադրերը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Տագանրոգի շրջանում տեղի է ունեցել ահաբեկչություն, ինչի հետևանքով տուժել են տասնյակ քաղաքացիական անձինք:
Տեսանյութն՝ այստեղ