Բողոքի ակցիա՝ Երևանում․ այրել են անվադողեր

Բողոքի ակցիա՝ Երևանում․ այրել են անվադողեր

Այսօր՝ հուլիսի 24-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել Երևանում։ Ֆուչիկի 6/1 նոր կառուցվող բազմաբնակարանային շենքի մոտ նշված շենքում շնարարական աշխատանքներ կատարող մի քանի աշխատակիցներ ի նշան բողոքի՝ ակցիա են իրականացրել, այրելով նաև անվադողեր։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կառուցապատողը տևական ժամանակ է այդ մարդկանց կատարած աշխատանքի դիմաց վարձատրություն չի կատարում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված շենքերը կոչվում են «Նուռ» բնակելի համալիր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։