Թուրքիայում հացահատիկի գործարքի շուրջ իրավիճակի զարգացման երեք սցենար է քննարկվում

Թուրքիայում հացահատիկի գործարքի շուրջ իրավիճակի զարգացման երեք սցենար է քննարկվում. գրում է Yeni Şafak թերթը:
Առաջին սցենարի համաձայն՝ ստեղծված իրավիճակից ելք չի գտնվի, որը կհանգեցնի «պարենային ճգնաժամի» սրման, ինչը չի բխում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի շահերից։
Երկրորդ սցենարը նախատեսում է «միակողմանի գործողություններ և երկկողմ համաձայնագրերի հիման վրա այլընտրանքային ուղիների ստեղծում», մասնավորապես՝ ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարում Դանուբով կամ ցամաքային ճանապարհով Եվրոպա։
Երրորդ սցենարի համաձայն՝ հացահատիկային միջանցքը կվերսկսի գործել նախկին ձևաչափով այն բանից հետո, երբ «վերացվեն Ռուսաստանի որոշ մտահոգությունները»: