Փորձել են ապօրինի կերպով Հայաստանից Վրաստան տեղափոխել գրեթե 2 կգ ոսկի

Փորձել են ապօրինի կերպով Հայաստանից Վրաստան տեղափոխել գրեթե 2 կգ ոսկի

Վրացի մաքսավորները կասեցրել են ոսկյա զարդերի ապօրինի ներկրումը Վրաստան հայ-վրացական սահմանին՝ Սադախլոյի ավտոմոբիլային առևտրաարդյունաբերական պալատի միջոցով։ Գրել է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։

Բերման է ենթարկվել մեկ անձ, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով ոսկի տեղափոխել ավտոմեքենայի պահոցում։ Ընդհանուր առմամբ նա ունեցել է 1735 գրամ ոսկյա զարդեր՝ 216758 լարիի (81,8 հազար դոլար) արժողությամբ։

Հարուցվել է քրեական գործ «Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված կանոնների խախտում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով» հոդվածով։