Քիչ առաջ մահացել է անչափահասների մասնակցությամբ ողբերգական վթարի 4-րդ վիրավորը

Քիչ առաջ մահացել է անչափահասների մասնակցությամբ ողբերգական վթարի 4-րդ վիրավորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ Օշական գյուղի բնակիչ 17-ամյա Ալբերտ Ներսիսյանը, ով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոնից, որտեղ էլ տեղափոխվել էր հոկտեմբերի 25-ին Օշական գյուղում ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով այրվածքներ ստանալուց հետո։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչներն ու ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պարզել են երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Օշական գյուղում ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածներն են՝ Օշական գյուղի բնակիչներ 16-ամյա Էդուարդ Գրիգորյանը, 17-ամյա Միհրան Միրիջանյանը և 16-ամյա Կարեն Պողոսյանը։ Վերջիններիս մոխրացած դիերը ավտոմեքենայից դուրս են բերել Աշտարակի հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։

Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել Օշական գյուղի բնակիչ 17-ամյա Ալբերտ Ներսիսյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից Մ․ Միրիջանյանի հայրը, մայրը և քույրը 2 տարի առաջ Վրաստանի Հանրապետությունում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել են։