Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի համածիրում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
Այս մասին գրառում է կատարել Հնդկաստանի վարչապետն X-ի միկրոբլոգում։
«Հիանալի է Միավորված ազգերի կազմակերպության Ապագայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։