«Պատերազմից մեզ նվեր մնաց անտարբերությունը»․ Լիանա Վանոյան

«Պատերազմից մեզ նվեր մնաց անտարբերությունը»․ Լիանա Վանոյան

Դերասանուհի Լիանա Վանոյանը նոր գրառում է կատարել, որում խոսել է մարդկային անտարբերության, հնազանդության մասին։

«Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, Լիանան գրել է․ «Պատերազմը չավարտվեց․․․ Պատերազմից մեզ նվեր մնաց անտարբերությունը։ Մեզ բարոյալքում են բոլոր ձեւերով, իսկ մենք հնազանդ ենք անմեղ զոհերի կորստի հետ․․․ Մենք հնազանդ ենք անհայրենիք մնալու հետ, մենք կորցրել ենք Աստծուն՝ անաստված էս աշխարհում»։