Դուբայում սաստիկ փոթորիկ է. քաղաքը հեղեղվել է, չեղարկել է 45 չվերթ (տեսանյութեր)

Դուբայում սաստիկ փոթորիկ է. քաղաքը հեղեղվել է,  չեղարկել է 45 չվերթ (տեսանյութեր)

Դուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհները։ Այս մասին ապրիլի 16-ին հայտնել է Khaleej Times-ը։

Ապրիլի 15-ի երեկոյից անձրևները չեն դադարում։  Իշխանությունները կառավարության աշխատակիցներին խնդրում են աշխատել տնից, դպրոցներն անցել են առցանց ձևաչափի, իսկ տեղական մետրոյում գնացքների սպասարկումը կարճ ժամանակով ընդհատվել է: 

Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է 45 մուտքային և ելքային չվերթ՝ ԱՄԷ-ում տեղացած հորդառատ անձրևների պատճառով. ասվում է օդանավակայանի հայտարարության մեջ։

Տեսանյութերն՝ այստեղ