Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առլենին հա՞յ լինելու համար են ծեծել․ Կարո Փայլանն ահազանգում է՝ Թուրքիայում հայազգի երիտասարդի վրա են հարձակվել

Blog Image

Թուրքիայի Ուսկուդար քաղաքում մի խումբ անձինք հարձակվել են Առլեն անունով հայ երիտասարդի վրա։ Միջադեպի մասին իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայի Ազգային ժողովի (Միլլի Մեջլիս) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ հարձակման պատճառը որակելով «ռասիստական»։

«Այն փաստը, որ հարձակվողները ծեծել են 45 կգ Առլենինն սպանելու նպատակով, իսկ մեղավորները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, ինձ ստիպում է կասկածել, որ կատարվածը ատելության հիմքով հանցագործություն է։ Առլենին հայ լինելու համա՞ր են ծեծել»,- գրել է Փայլանը։

Send