Մի՛ տարածեք երեխային hարվածելու տեսանյութը․ ՄԻՊ արձագանքը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն: Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՄԻՊ գրասենյակից՝ անդրադառնալով այսօր Փոքր Վեդիի մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպին, երբ դաստիարակը հարվածներ էր հասցրել երեխային։
«ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են»,- նշեցին գրասենյակից։
Ըստ ՄԻՊ խոսնակ Արթուր Ասլանյանի՝ պաշտպանն ընդգծում է, որ պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։
«Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխաներին նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց»,- նշեց նա։
Նարե Գնունի