Կարապետ Մանվելյանը հաղթեց թուրք ըմբիշին և ապահովեց Մ23 ԵԱ առնվազն արծաթե մեդալ

Կարապետ Մանվելյանը հաղթեց թուրք ըմբիշին և ապահովեց Մ23 ԵԱ առնվազն արծաթե մեդալ

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը կիսաեզրափակչում հաղթեց թուրք ըմբիշին։ Մեր մարզիկի ու Մուհամմեդ Էմին Չաքըրինի պայքարը ավարտվել էր 1:1 հաշվով, բայց համաձայն կանոնների՝ հաղթեց Մանվելյանը, քանի որ նա էր հավասարեցրել հաշիվը՝  ստանալով երկրորդ միավորը։ 

Ավելի վաղ Կարապետ Մանվելյանը 7:1 հաշվով պարտության է մատնել Հասանովին։ Պարտված ադրբեջանցի ըմբիշ Ռահիմ Հասանովը հրաժարվել է սեղմել նրա ձեռքը և հարվածել է Հայաստանի ներկայացուցչին:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որակազրկել է ադրբեջանցի մարզիկին՝ հայ մրցակցի հանդեպ ոչ սպորտային և ագրեսիվ վարքի համար։